Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ու նախաձեռնել «Նպատակ և ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք։ Այն մեկնարկել է մարտի 4-ին՝ «Գուրգեն Յանիկյան և ԱՍԱԼԱ» գիտաժողովով։
Մարտի 27-ին՝ Գուրգեն Յանիկյանի հիշատակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի ու խնկարկման արարողություն։
Ի պատիվ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ՝ ապրիլի 1-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը հատուկ համերգային ծրագրով հանդես կգա Հնագույն երաժշտության «ՏԱՂԱՐԱՆ» համույթը։
«Ազգային ազատագրական պայքարի յուրաքանչյուր ձեռնարկում արժանի է հարգանքի։ Եվ մենք չէինք կարող մասնակիցը չդառնալ Յանիկյանական տարվա։ Նա իր կտրական քայլով կարողացավ միայնակ արթնացնել սփյուռքին ու հայությանը վերստին հավատացնել, որ հնարավոր է տեր լինել սեփական իրավունքներին»,-գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ
ԾՐԱԳՐՈՒՄ՝
1. Յ.Բախ - տոկատ Ռե մինոր երգեհոնի համար,
2. «Ձայն մը հնչեց…»,
3. «Բամբ, որոտան…»,
4. «Ազատության մարտիկներին»,
5. «Հայ ապրինք, եղբարք»,
6. «Որդիս» - (երաժշտ. Ս.Երկանյան),
7. Կոմիտաս - «Հայաստան»,
8. Գ.Երանյան - «Կիլիկիա»,
9. «Իմ հայրենիք»,
10. «Հույս Հայաստանի» - (երաժշտ. Ե Երկանյան),
11. «Քելե,լաո… » (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան),
12. Գ. Շահեն - «Յար,քո բարակ բոյին … , Բինգյոլ» (մշակումը և գործիքավորումը՝ Ս.Երկանյան),
13. «Արի, իմ սոխակ»,
14. «Հինգ հայ սրտեր» - (երաժշտ. Գ.Սարգսյան),
15. Կարնո քոչարիներ (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան):
«Յանիկյանական տարին կամբողջանա տարվա ընթացքում կայանալիք մշակութային, գիտական, հրատարակչական եւ այլ բնույթի միջոցառումներով։ Արդեն կան մեր նախաձեռնությանը միանալու ցանկություն հայտնած տարբեր անհատներ, կոլեկտիվներ ու կառույցներ։
Թեեւ Գուրգեն Յանիկյանի եւ ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին նյութը հայ պատմագիտությունը համապարփակ ուսումնասիրության եւ ուսումնական ծրագրեր ներառելու նյութ չի դարձրել մինչեւ այսօր, այնուամենայնիվ մարդիկ կարեւորում են իրենց հերոսներին»,- «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպության համակարգող ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ: